Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականը դարձավ Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր:
Երրորդ տեղի համար պայքարում մեր թիմը 81 : 66 հաշվով առավելության հասավ Անդորրայի մարզուհիների նկատմամբ։
Հայաստանի խաղացողներից դիպուկությամբ աչքի ընկավ Լիա Կրումյանը, որը վաստակեց 26 միավոր:
Մրցաշարի լավագույն հնգյակում տեղ գտավ նաև մեր բասկետբոլիստուհի Սեդա Գաբրիելյանը: